▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր, 18.00-ին հայտնի կդառնա՝ ադրբեջանցիները կգա՞ն Երևան, թե ոչ․․․

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք  պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:

«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- իր հերթին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հավելենք, որ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական հստակեցում կլինի մարտի 31-ին: Այս մասին ասել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Վերջինս հստակեցրել է` ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է: Չվճարելու դեպքում միայն չեն մասնակցի առաջնությանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more