▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մեզ համար կրկնակի տոն է, բայց, ցավոք, չենք կարող ուրախանալ. Հակոբ Ինջիղուլյանի մայր

Շնորհավոր ծնունդդ Հայոց բանակ և Հակոբ ջան 
Այսօր մեզ համար կրկնակի տոն է, բայց ցավոք սրտի չենք կարող ուրախանալ: Հայոց բանակի կազմավորման տոնը և Հակոբիս ծննդյան օրը նույն օրն է: Հակոբս դառնում է 23 տարեկան:Մենք հավատում ենք, որ մյուս տարի այս օրը ընտանեկան ամբողջ կազմով կնշենք մեր կրկնակի տոնը Հակոբի հետ միասին: Այսինքն մեզ համար ամենակարևոր խնդիրն է Հակոբին ողջ առողջ վերադարձնել հայրենիք:Այսօր մեր առաջին ցանկությունը սա է :
Եթե իմանանք ինչ կարելի է անել, անպայման կանենք: Մեր իմացածն այս պահին այն է , որ սպասենք Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործողություններին:
Բոլոր դեպքերում ես որպես հայ մայր մաղթում եմ հանձինս Հակոբի՝ թող բոլոր զինվորները ողջ առողջ ու որպես հայրենիքի արժանի զավակներ ավարտեն իրենց ծառայությունը և գան հասնեն իրենց ծնողներին: Թող ոչ մի զինվորի մոր աչքերը արցունքոտ չմնան:


 Հակոբ Ինջիղուլյանի մայր՝ Գայանե Ինջիղուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more