▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: 

Պահքի շրջանում օգտագործում են միայն բուսական ծագում ունեցող սննդամթերք: Բացի այս` հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: 

Հիշեցնենք, որ Մեծ Պահքի շրջանի առանձնահատկությունների ու ժամկետների մասին asekose.am«Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել էր Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more