▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել». Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, մեկնաբանել է ՀՖՖ նախագահի ընտրությունը և այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։

«Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։ Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։

Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Արմեն Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք՝ ինչ գործ կանի։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են։

Ոնց կարող եմ ֆուտբոլում մնալ, եթե ես այլևս չեմ աշխատում ՀՖՖ-ում և որոշեցին, որ գործկոմում էլ չեմ լինելու։ Ոչ մի բան էլ հիմա չէի ուզի, կուզեի թոռնիկ մեծացնել։

Երբ հավաքականը 1։9 հաշվով պարտվում է, հեռացնում են հավաքականի մարզիչին, բայց որ ֆեդերացիայի նախագահին են հեռացնում՝ զարմանալի էր։ Ֆեդերացիան ղեկավարել են Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, որոնք լեգիտիմ չէին ընտրվել»,- նշեց Մարինա Թաշչյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more