▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ Գասպարյանն այսօր կդառնար 70 տարեկան

 Օրեր առաջ կյանքից հեռացած դերասան Ազատ Գասպարյանն այսօր կդառնար 70 տարեկան

Ազատ Գասպարյանը ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտիՎարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև` կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր` Փայլակ` «Սեր և ծիծաղ», Տիրել` «Ռիչարդ 3-րդ», Շոշիա` «Մեղադրական եզրակացություն», հեռուստաթատրոնում`Չարենց` «Երկիր Նաիրի», Օգսեն` «Պաղտասար աղբար», Պուարո` «Ագաթա Քրիստի» և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն», (1984թ.), «Կարոտ» (1990թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965թ-ից եղել է Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` ՀԹԳՄ վարչության անդամ: 2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի,Տերյանի, Սևակի և այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել էՉարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: Մահացել է Երևանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more