▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընտանիքի նկատմամբ հալածանքը շարունակվում է

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընտանիքի նկատմամբ հալածանքը շարունակվում է: Նրա որդուն` Ավետիս Ավետիսյանին զորակոչում են բանակ, մինչդեռ նա հիվանդության պատճառով պիտանի չէ ծառայության համար: Օրեր առաջ այս հարցը հասարակական հնչեղություն ստացավ, ինչի պատճառով ապազգային ու հանցավոր համակարգը մի փոքր ընկրկեց` նշանակելով կրկնակի բժշկական ստուգում: Սակայն ՀՀ Զինվորական կոմիսարի պաշտոնն զբաղեցնող և գնդապետի կոչում ունեցող անձը` Հենրիկ Մուրադյան անուն ազգանունով, չի կարողացել զսպել իրեն և հիվանդ երիտասարդին բացեիբաց ասել է, որ անկախ ստուգումների արդյունքներից, նրան զորակչելու է բանակ: Խնդրում եմ մտապահել այս սուբյեկտի ինքնախոստովանական ցուցմունքը:

 

Վարուժան Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more