▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները, ավտոներկրողները և տաքսու վարորդները կմիավորվեն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկները, ավտոներկրողները և  տաքսու վարորդները  հայտարարեցին իրենց միավորման մասին, քանի որ, ըստ նրանց` շարունակվում է բզկտման քաղաքականությունը:

Ուստի հանդիպել են, խոսել ընդհանուր խնդիրների շուրջ` որոշելով միանալ` լուծելու հանրապետության առջև ծառացած խնդիրները: Նրանց հավաստմամբ` իշխանությունն օրինակ  ավտոներկրողների բիզնեսը չեն օրիկանացնում, իսկ «խոշոր ձկները»` հակառակը, մի շարք արտոնություններ ունեն:

«22 տարի է` պահանջում ենք  օրինական դաշտ ապահովել, ինչը չի արվում: Իսկ, ահա տաքսու վարորդներին դեռևս շարունակում են «գռդոնչի» կոչել»,-ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ում խոսքով վերջում անգամ նորմալ թոշակ չեն ստանա:

Բանախոսները նշեցին, որ ուրբաթ օրը կհրավիրվի կլոր սեղան և ներկա կլինեն մի շարք կուսակցությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more