▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումներում գործի են դրվել նաև քրեաիրավական լծակներ. «Հրապարակ»

«Պարզվում է՝ ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում: Գործի են դրվել նաև մյուս՝ քրեաիրավական լծակները: Երեկ տեղեկացանք, որ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում: Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով:

 

Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները: Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ»,–գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more