▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային երգը մնում է չգերազանցված արժեք

Պարտադրված անճաշակ երաժշտություն լսում ենք գրեթե ամենուր, ու այդ աղմուկից հոգիդ սկսում է ընդվզել, արյան կանչով ուզում ես, պահանջ ես զգում , մաքուր , անաղարտ հայ երգ լսելու:

Այդ հնարավորությունը կա բոլոր նրանց համար , ովքեր ծանոթ են Մավր Մկրտչյանի կատարողական արվեստին ու ձայնային տվյալներին:

Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա նրա մենահամերգը: Կենդանի նվագակցություն , սցենարային ոչ ստանդարտ մոտեցում, բովանդակալից երգացանկ , որում ներառված են չքողարկվող հարստության մասնիկները` Կոմիտասից մինչև մեր օրեր: 

«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մավր Մկրտչյանը հանդես է գալիս որպես անհատ կատարող և արդեն իսկ հանդիսատեսին ներկայացրել է «Հեյ հոգի ջան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի երկրորդ տեսահոլովակը և առաջին ձայնասկավառակը, ի դեպ բացառապես Կոմիտասի ստեղծագործություններ են լինելու:

Տեղեկությունը տրամադրել է PR մենեջեր Լուսինե Արշակյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more