▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը. «Հրապարակ»

«Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը՝ և մնացյալ ամեն ինչը: Կայքը չի թարմացվում: Համենայնդեպս, տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ են դուրս եկել, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խմբակցության նախագահ չէ, սակայն կայքում «կայուն-անշարժ» վիճակ է: Իսկ Աբրահամ Մանուկյանի անվան դիմաց արդեն «հարյուր» տարի գրված է՝ անկուսակցական, չնայած նա արդեն 2 տարի է, որ ԲՀԿ անդամ է: Երեկ ԲՀԿ-ում տեղի ունեցած «ընտրություններից» հետո ևս կայքում խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ ԲՀԿ-ն առաջվա «չաղ-ուրախ-բախտավոր» ու չտրոհվածն էր»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more