▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային խայտառակության ժողովում մի դարձեք պետրոս գետադարձեր

«Չեմ հավատում, չեմ հավատում, չեմ հավատում, որ փողային գայթակղությունն այնքան մեծ է, որ ՀՀԿ բոլոր պատգամավորներն այնքան թույլ են, այնքան կորցրել են մարդկային դեմքը, այնքան նվաստացել են, որ երկուշաբթի կքվեարկեն Հայաստան երկրի և Հայաստանի բնակչության վաճառքի օգտին: Չեմ հավատում, որ դրա օգտին կքվեարկի Արա Սաենի Բաբլոյանը, Մարգարիտ Հենրիկի Եսայանը, Դավիթ Էդոնիսի Հարությունյանը, Գագիկ Ենգիբարի Մինասյանը, Մկրտիչ Հակոբի Մինասյանը, Մհեր Լևոնի Շահգելդյանը, Սամվել Ժորայի Ֆարմանյանը… Ընտրաբար եմ այս անունները ներկայացնում. սրանք այն մարդիկ են, ովքեր ենթադրաբար պետք է քվեարկեն անօրեն օրենքի օգտին: Չեմ հավատում, որ նրանք այդպես կվարվեն: Չեմ հավատում: Բայց եթե երկուշաբթի օրը օրենքի այդ նախագիծը, որի նախատիպը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի կողմից Բագրատունյաց թագավորության վաճառքի փաստաթուղթն էր Բյուզանդական կայսրությանը /1022թ./, մի մարմնում, որ թյուրիմացաբար Ազգային ժողով է կոչվում, և իրականում վաղուց արդեն պետք է կրի ՛՛Ազգային խայտառակության ժողով՛՛ անունը, քվեարկությամբ համապատասխան թվով ձայներ հավաքի, կհավատամ, որ հիշյալ յոթ մարդիկ 21-րդ դ. պետրոս գետադարձեր են: Կհավատամ, և ամեն ինչ կանեմ, որ հայ ժողովրդի սերունդները հազար տարի հետո էլ, ինչպես հիմա պետրոս գետադարձին են հիշատակում, հիշատակեն այս կոնկրետ մարդկանց անունները հայ ժողովրդի դավաճանների ցանկում: Հավատում եմ, որ հիշյալ մարդիկ հիանալի հասկանում են Հայրենիք, Պետություն, քաղաքացի արժեքները և իրենց պատասխանատվությունն այդ արժեքների նկատմամբ: Հավատում եմ, որ նրանք բավականաչափ կամք կգտնեն այս խիստ պատասխանատու պահին ճիշտ որոշում կայացնելու: Կողմ քվեարկելուն համազոր է ԱԺ կոչվող հիմնարկություն չներկայանալը և դեմ չքվեարկելը»:

 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more