▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգեր, որոնք չեն համբուրվում

Ինչպես պնդում են գիտնականները, համբույրն ուղղակի ռեֆլեքս չէ, դրա ապացույցներից մեկն այն է, որ երեխանեևը չեն կարողանում համբուրել, այդ պատճառով համբուրվել կարելի է սովորել: Իսկ գիտե՞ք, որ կան այնպիսի ազգեր, որոնց մոտ «համբույր»-ը չի ծառայում որպես սերն արտահայտելու միջոց:

Նոր Զելանդիայի բնիկները հանդիպելիս շփում են իրար քթերով և այդ ժամանակ տարօրինակ ձայներ են արտաբերում, որոնք ավելի շատ նման են խռխռոցի:

Սանտա-Մարիա կղզու բնակիչները միմյանց հանդիպելիս իրարից հոտ են քաշում և նույնպես շփում են քթերը:

Պապուասները` Տասմանիայի և Ֆիլիպպինների բնիկները, բարևելու փոխարեն ծանոթի քթի կամ ճակատի կողքը պահում են բուրավետ փայտիկներ:

Սոկոտրա կղզու բնակիչները, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում, հանդիպելիս համբուրում են ուսերը:

Տոնգա կամ այլ կերպ ասած` Ընկերության կղզիներում, հանդիպելիս դիմացինի ձեռքը դնում են սեփական քթի կամ բերանի վրա:

Չիտտահոնգում, որը գտնվում է Բանգլադեշի արևելքում, կան ցեղեր, որտեղ «համբուրիր ինձ» արտահայտություն չկա, դրա փոխարեն իրենք ասում են  «հոտոտիր ինձ»:

Բրիմանյացիների մոտ ողջույնը կոչվում է nomtschi (nom – հոտ, tschi – ներշնչել) ինչպես հասկացաք, իմաստը կայանում է դիմացինի հոտը «ներշնչելու» մեջ:

Չինացիները հանդիպելիս դիպչում են միմյանց քթերով կամ քթով դիպչում են դիմացինի այտին:

Ժամանակակից Ճապոնիայում համբուրվելը, այն էլ ներկաների մոտ, անվայել է, այդ պատճառով ճապոնական ֆիլմերում համբուրվող զույգ դժվար գտնեք: Սակայն դրա հետ մեկտեղ կա «ճապոնական համբույր» հասկացություն: Այս համբույրի ժամանակ զույգերը պիտի կանգնեն իրարից հեռու, դեպի առաջ թեքվելով և դիպչեն միմյանց միայն շուրթերով:

Աղբյուր` loveyou.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more