▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգի ռաբիզացումը չի կարելի թույլ տալ, որ շարունակվի, Հատիսն ու Քրիստոսի պատկերն են ափսոս․․․

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Հատիսի համալիրը իշխանության գալուց հետո քանդելու ծախսերը գանձվելու են կառուցողից, իսկ պատմական անգնահատելի շերտի անվերադարձ կորստյան համար որպես պատիժ և հատուցում` գանձվելու է տաս այդպիսի պատմական հսկա հուշարձան կոնսերվացնելու կամ վերականգնելու գումար:
Ազգի ռաբիզացումը, օտար դավանանքերին հատուկ իկոնոգրաֆիայի ներդրումը, որ ուղղորդվում է պատմական հուշարձանների ավերմամբ` չի կարելի թույլ տալ, որ շարունակվի:
Հատիսն է ափսոս, որ տառապելու է այս հրեշավոր ծրագրի պատճառով: Մեր պատմական հուշարձան-բերդն է ափսոս, որ ջնջվելու է ռաբիզ փողամոլության պատճառով, Քրիստոսի պատկերն է ափսոս, որ լասվեգասյան կազինոյի արձանի կերպարանք է ստանալու առաջին քրիստոնյա երկրում:
Մենք ենք ափսոս, որ ոչնչացող երկրում կռապաշտական` հակաքրիստոսյան հրեշավորություն ենք տեսնելու»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more