▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ինչո՞ւ ՀՀԿ-ի ժամանակ ՀԱՊԿ -ի ու ՌԴ-ի հետ լուրջ խնդիրներ չէր առաջանում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի սպասվող փոփոխությունը կարող է լինել մեր պետականության վերջին տապանաքարը։

Վերջին շրջանում նիկոլիզմի սպասարկուներն իրար հերթ չտալով ՀԱՊԿ-ից դուրս գալու ու դեպի ՆԱՏՕ գնալու կոչեր են անում։

Ու՞ր էր ՆԱՏՕ-ն 44 -օրյա պատերազմի ժամանակ։

Քանի՞ անգամ դատապարտեց Ադրբեջանի վայրագությունները։

Դեպի ՆԱՏՕ գնալ՝ նշանակում է գնալ դեպի Հային ցեղասպանող Թուրքիան։

ՀԱՊԿ -ի մասով…

Իհարկե, կան խնդիրներ։

Դրա մասին բազմիցս խոսել եմ, բայց դրա մեղավորը նախ Հայաստանի նիկոլիստական ռեժիմն է։

Ո՞վ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա քրեական գործ «կարում»։

Ո՞վ ՌԴ նախագահ Պուտինին չէր դիմավորում։

Ո՞վ էր պատերազմի սկզբում «խաղեր տալիս» ՆԱՏՕ-ի ու հրաժարվում ռուս խաղաղապահներից։

Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնեին, Շուշին մերը կլիներ, հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա, բայց հրաժարվեցին կանգնեցնել՝ իմանալով, որ պարտված ենք արդեն։

Կարո՞ղ է՝ դրանում էլ ենք մենք մեղավոր։

Ես Նիկոլին դեռ հոկտեմբերի 12-ին եմ ասել՝ դիմի ՌԴ-ին ու կանգնեցրու պատերազմը։ 

Բա ինչո՞ւ ՀՀԿ-ի ժամանակ ՀԱՊԿ -ի ու ՌԴ-ի հետ լուրջ խնդիրներ չէր առաջանում։ 

Ինչպե՞ս էր լինում, որ 2016-ին ՀԱՊԿ-ն Բորդյուժայի շուրթերով մեղադրում էր Ադդբեջանին, իսկ հիմա…

Այն ժամանակ Հայաստանում կար կանխատեսելի,վստահելի ու դաշնակցի հետ նորմալ աշխատող իշխանություն։

Ավելին. Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա «ձրի» ռազմական օժանդակություն էինք ստանում ու նաեւ «Իսկանդեր»։

Համոզված եմ՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջացել են նախ եւ առաջ այս ռեժիմի պատճառով։

Հայ-ռուսական դաշինքին իրական այլընտրանք չկա։

ՆԱՏՕ-ին ասեիք թող պատերազմը կանգնեցներ, բա ինչու՞ չկանգնեցրեց։

Արցախի մնացած մասի անվտանգության երաշխավորն ո՞վ է՝ ոչ Հայաստանն է արդեն ու ոչ էլ ՆԱՏՕ-ն, այլ՝ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը։

Մի բան իմացեք՝ ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում, այդ իրավուքը նրանք վաղուց զիջել են թուրքերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more