▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ. Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Շամշյանը...`Reincarnation-ի նոր երգում

Դիտեք նաև՝

 

Ապրիլի 9-ի համար Ռոլանդ Գասպարյանն ու Ռեինկարնացիա խումբը ներկայացրել են իրենց նոր երգը, որը քաղաքական թոհուբոհում կարելի է համարել յուրօրինակ ու գեղեցիկ «մեսսիջ»:

«Ես եսիմ–ինչական իզմ–երի մեջ չկամ, Ստերին քաղաքական լավ է չհավատամ»,-ASEKOSE.am-ի հետ զրույցում նշել էր Ռոլանդ Գասպարյանը, ով բազմիցս ասել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում և իրեն համարում է «պարտիզան», որ իր երգի միջոցով սեր, բարություն և հավատ է քարոզում:

Երգի վերնագիրը նույնպես ակտուալ է «Բաց նամակ». ցանկացողները կարող են ներբեռնել այն անվճար:

Ստորև ներկայացնում ենք երգի խոսքերը.

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Պետք չեն ինձ թանկ փալասներ, որ ինձ հարգեն,
Լավ է սիրտս մտքիս հետ մաքուր պահեմ,
Ընկերներիս ճանաչեմ, երբ մի բանից նեղված եմ
Լավ է հույսս չկորցնեմ, որ վաղը կապրեմ:

Կգա մի օր աշխարհում, խաղաղ ապրենք՛
Անկախ ամեն ինչից իրար հարգենք՛
Քիչ բողոքենք, չբամբասենք՛
Թե չսիրենք` գոնե անկեղծ ասենք՛
կրկն.

Միտքը մաքուր պահենք՛ իրար հարգենք՛
Բոլոր մարդիք աշխարհում թող խաղաղ ապրեն...
Միտքը մաքուր պահենք՛ իրար հարգենք՛
Բոլոր մարդիք աշխարհում թող խաղաղ ապրեն...

Ես եսիմ–ինչական իզմ–երի մեջ չկամ,
Ստերին քաղաքական լավ է չհավատամ:
Ինձ խոստումներ չտաք՛ վատամարդ չդառնաք
Լավ է ուր մենք գնանք՛ անկեղծ մաքուր մնանք:
Ժամանակ էլ չկա, փողերիդ տեղ չկա
Մարդ մնալ էս աշխարհում, արդեն էլ ձև չկա:
Իրական արժեքներ գտնելը հեշտ բան չէ
Ու մաքուր մարդ մնալը, ամեն մեկի խելքի բան չէ...

Սինգլի վերջում լսվում են Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Շամշյանի հայտնի արտահայտությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more