▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին. Մինչև Ձեր այցը Գյումրիում վախի ու հիասթափության մթնոլորտ էր

Բաց նամակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ASEKOSE.am-ի խմբագրությունը այսօր բաց նամակ է ստացել, որը ուղղված է ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանին: Նամակը` ստորև.

«Մեծարգո  պարոն  ոստիկանապետ  ապրիլի 23 ին մեր քաղաքում տեղի ունեցած սպանությունից հետո մինչև երեկվա Ձեր այցը Գյումրի վախի ու հիասթափության մթնոլորտ էր տիրում: Պատկերացրեք ինքներդ՝ մոտ 20 րոպե քաղաքի կենտրոնում իսկական պատերազմ էր, ոնց որ Բաղդադը լիներ, պատկերացրեք  երեխաների վիճակը, դեպքի վայրից քիչ հեռու գտնվող դպրոցում մեր ու մեր մի քանի հարևաններ երեխաներ են սովորում, մինչև երեկվա Ձեր այցը մենք վախենում էինք նրանց դպրոց թողնել: Սիրելի ոստիկանապետ, իրադարձություններից շատ առաջ չանցնենք, սակայն ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ, որ անձամբ եկաք և ամեն մեկին իր տեղը դրեցիք մեր քաղաքում, Ձեր խոսքը համոզիչ էր և հանգստացնող: Աստված Ձեզ ու մեզ բոլորիս պահապան և թող որ Ձեր մյուս այցը Գյումրի լինի ուրախ առիթով, հաճախ այցելեք մեր քաղաք խնդրում ենք:

Մի խումբ գյումրեցիներ,  աշակերտների ծնողներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more