▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտում ենք դիզայներ Մանչին

Ողջույն բոլորին ... Եվ այսպես մի կողմ ենք թողնում օրվա հոգսերը, սերիալները, անցուդարձը և հատկապես քաղաքականությունն ու սկսում միասին բացահայտել հայելու առաջ իմ'  Արմ Հակիս այսօրվա հյուրին:
Նրան շատերն են ճանաչում և շատերն են տեսել մեր այսօրվա հյուրին Դալմա Մոլի Մարքս էնդ Սպենսեր բրենդային խանութում, երևանյան տարբեր սրճարաններում, սակայն քչերը թերևս կճանաչեն նրան այնպիսին, ինչպիսին կբացահայտնվի: Կմերկանա նա այսօր մեր առաջ( Եվ այսպես մեր այսօրվա հյուրը' դիզայներ Մանչ կամ մանուկ Ալեքսանյան:

Ողջույն Մանչ և անցնենք միանգամից մեր հարցերին.


-Եվ այսպես, ո՞վ է դիզայներ Մանչը: Մի քանի խոսքով ներկայացեք խնդրեմ.

-Մանչը նախ և առաջ տղամարդ է, ով ցանկանում է տեսնել կնոջը հնարավորինս սեքուալ և կանացի:

-Ինչո՞ւ հենց Մանչ, ի՞նչ է նշանակում այս անունը.

-Մանչ անունն ինքնին ոչինչ չի նշանակում , ինձ կարճ այդպես են կոչում:

- Ե՞րբ սկսվեց ամեն ինչ. նկատի է առնվում մուտքը ձեր ասպարեզ.

-Այս տարի իմ ստեղծագործական կյանքի 5-րդ տարին է ... 2009-ից:

-Հիշու՞մ է Մանչն իր առաջին նախագծած հագուստը իր առաջին նկարած նկարը: Եթե այո, խնդրեմ թող կիսվի ընթերցողի հետ.

-Իմ առաջին էսքիզը եղել է իմ մտերիմ ընկերջ' Գայանե Օհանյանի համար.... հենց նա էլ առաջինը նկատեց իմ մոտ հնարավորությունները նորաձևության ասպարեզ մտնելու:

- Նորաձևության ո՞ր դպրոցի կամ ավանդույթի հետևորդ է իրեն համարում Մանչը.

-Ես չեմ սիրում ավանդույթներ նորաձևության մեջ:

-Ինչու՞ միայն կանացի հագուստներ .... չէ՞ որ տղամարդկանց նորաձևությունն այսօր աշխարոհում ոչ միայն ակտուալ ու հետաքրքիր արվեստ է այլ նաև եկամտաբեր բիզնես.

-Այս պահին խորհրդակցում եմ իմ օգնականների հետ տղամարդկանց հագուստներ ներկայացնելու մասին, սակայն դեռ պահը չի հասունացել:

-Մանչը որպես դիզայներ միայն արվե՞ստ է փնտրում, թե նաև բիզնես

-Նորաձևությունը բիզնես է և շքեզ բիզնես:

-Հագուստի մոդելավորողն այօսրվա Հայաստանում կարո՞ղ է ապրել իր արվեստով, թե այն դեռ այդ աստիճան զարգացած չէ:

-Միանշանակ հաճելի է ընդունել այն փաստը, որ շատ հայուհիներ սիրով նախընտրում են իմ հագուստը, քան Marc Jacobsi կամ GF Ferre-I:

-Ի՞նչ համագործակցություն ունի այսօր Մանչն տարածաշրջանում կամ աշխարհում քիչ թե շատ հայտնի կենտրոնների հետ.

-Համագործակցության շատ նախագծեր կան, բայց դեռ վաղ է փակագծեր բացելը:

-Անձնականի մասին.

-Անձնականի մասին չենք խոսում:

- Մանչը խնայո՞ղ է,  թե՞ ծախսող:


-Ես միշտ նախընտրում եմ ամենալավը, երբ ընտրություն կատարելիս եմ լինում ... քրտնաջան աշխատում եմ և հետո սիրով էլ վայելում եմ ընտրությանս արդյունքները: Կարծում եմ` ավելի շռայլող եմ: Խնայող չեմ:

-Պատկերացնու՞մ է արդյոք Մանուկ Ալեքսանյանն իրեն ընտենիքի հայր կամ ընտանեկան մթնոլորտում, թե ամեն բան հանուն արվեստի ու բարձր նորաձևության համար կարելի է զոհել:


-Ցանկանում եմ հնարավորինս շուտ տղա երեխա ունենամ, որ միասին ֆուտբոլ խաղանք լավ ընկերներ լինենք:

- Կարիերայի ու անձնականի երկընտրանքի առաջ ի՞նչը կընտրեր մանուկը, ի՞նչը Մանչը.


-Ինչքան էլ իմ կարիերան ինձ համար լինի կարևոր իմ կողակիցը պետք է լինի և հպարտությամբ ընդունի կարիերայիս փաստը, քանի որ այն նաև իմ եկամտի աղբյուրն է ու իմ շունչը:

- Կա՞ն հակասություններ Մանուկի ու Մանչի միջև.

-Մանչը մանուկի ստեղծագործությունն է:

-Նորաձևության աշխարհը միանշանակ չէ. ինչպե՞ս է վերաբերվում Մանչը ասենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին` գեյեր, լեսբուհիներ, բիսեքսուալներ, տրանսգենդերներ.


-Կան աշխարհում շատ ավելի կարևոր թեմաներ, քան մտածելը, թե տղան տղայի կամ աղջկա հետ է հասնում օրգազմի .... կարծում եմ 21-րդ դարում այս հարցը արդեն անտեղի է:

- Իր ապագան Մանչը Հայաստանո՞ւմ է տեսնում, թե՞ արտերկում.


-Ես պաշտում եմ Հայաստանը, Երևանը, հատկապես Երևանյան գիշերները... Չեմ կարծում երբևիցե երկար ժամանակով բացակայեմ Հայաստանից:


-Կուզենայի՞ք, որ Ձեր որդին կամ դուստրը շարունակեր իր արվեստն ապագայում, և կուզենա՞ր Մանչը հիմնել տոհմիկ դիզայներների դինաստիա,  ինչպես ասենք Վերսաչեների ընտանիքն է.

-Շատ կուզենամ, սակայն եթե տղաս ընտրի բժշկի մասնագիտությունը, իսկ աղջիկս նկարչուհու,  դեմ չեմ լինի միանշանակ: Ի վերջո, անհատականությունն Աստծո տված պարգև է:

-Կյանքի ամենաուրախ և ամենատխուր պահը Մանչի համար մինչ այս ակնթարթը.


-21.08.11 ամենաուրախ պահն է .... այսքանով սահմանափակվենք:


- Առաջին սերը, առաջին սիրահարությունը կամ հրապուրանքը Մանչի կյանքում ներկայացրեք խնդրեմ.
/Մանչը խորհրդավոր ու խորամանկ ժպտում է/

- Չեմ կարծում կարողանամ ամբողջությամբ փոխանցել այն զգացումները, որ ապրել եմ:


-Եթե Մանչն ունենար կախարդական փայտիկ ապա.... ի՞նչ կաներ.


-Հեքիաթների չեմ հավատու: Էությամբ լիդեր եմ և ես եմ ստեղծում պատմվածքներ:


-Դուք այսօր նաև ադմինիստրատոր եք բրենդային խանութում. Ինչպիսի՞ն եք դուք որպես վարչարար, խի՞ստ եք,պահանջկո՞տ,  թե՞ ընկերական .... վարչարարության ձեր բանաձևը:


-Ես սիրում եմ մոտիվացնել իմ աշխատողներին , փորձում եմ յուրաքանչյուր սպասարկող անձից ստեղծել կառավարիչներ .... այո գործի մեջ ես շատ խիստ եմ:


-Մանչը և քաղաքականությունը ....

-Ես փորձում եմ չխառնվել քաղաքականությանը:

- Հակադարձ հարց հարցազրույց վարողին.
Պատասխանելով վարողին ուղղված հակադարձ հարցին'կարծում եմ ես իմ ժամանակում եմ:
Եվ այսպես այս հարցերի միջոցով մենք փորձեցինք բացահայտել երիտասարդ ու խոստումնալից դիզայներ Մանչին` Մանուկ Ալեքսանյանին: Թե որքանով դա հաջողվեց ինձ, պիտի ասի ընթերցողը, իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել մեր հյուրին և պատրաստվել առաջիկա նոր հյուրի հետ հարցազրույցին: Բա-բայ:

Հեղինակ` Արմ Հակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more