▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացակայի օրիենտացիայի» պատճառը

''Բացակայի օրիենտացիան'' այն ՀԱՅԻ  ''օրիենտացիան'' է , ով  մոռացել է, կամ երբեք  չի իմացել թե ԻՆՔՆ ՈՎ Է և ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ:

 

'' Թաթարն է մոտը` սպասում է ռուսին. Ռուսը եկավ` աչքը եվրոպացուն է: Եկավ անգլիացին` դարձյալ ռուսին է սպասում...''

 

 

ԻՆՉՈՒ ՀԱՅԸ , ՈՐ ԴԱՐԵՐՈՎ ՄՇԱԿԵԼ Է ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ԲՆԱԶԴ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԻՐԵՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ:

 

Եվ մանավանդ, ինչու երբեք դաս չի առնում պատմությունից...

 

Հայաստանի ԱՌԱՋԻՆ հանրապետության ղեկավարությունը մեկը մյուսի հետևից  կորցրեց  Խորհրդային Միության հարավային ''Ֆինլանդիան'' դառնալու` Լենինի առաջարկած հնարավորությունը,  Աթաթուրքի հետ բանակցությունների սեղանի շուրջ`այդ օրերին իր ձեռքում գտնվող Կարսին ու Արդահանին Ալաշկերտն ավելացնելու հնարավորությունը:

1920-ական թվականների հայ-ռուսական բանակցություններին մասնակցած պատվիրակ Համբարձում Տերտերյանը իր հուշերում գրում է, որ  այն հարցին, թե կառավարությունն ինչու չպատասխանեց Աթաթուրքի հեռագրերին ու չնստեց բանակցությունների սեղանի շուրջ` Խատիսյանն ասել է.

''Մեր նպատակն էր իջնել մինչև Ադանա'':

Իսկ այն օրերին, երբ հայ պատվիրակությունը (Լևոն Շանթ,  Համբարձում Տերտերյան, Լևոն Զարաֆյան  և այլք) Հայաստանի կառավարության հաստատմանն էր սպասում, որպեսզի Մոսկվայում կնքեր  մի պայմանագիր, որով Հայաստանի սահմանների մեջ էին մտնելու ամբողջ Լեռնային Ղարաբաղը` մինչև Եվլախ, Ախալքալակը, Ախալցխան և Բաթումի նավահանգիստը` կառավարությունը վիժեցրեց  պայմանագրի ստորագրումը: Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը ՊԱՀԱՆՋԵՑ ՆԱԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ` ապշեցնելով Հ. Տերտերյանին ու հայկական  պատվիրակության մյուս անդամներին, քանի որ դաշտային Ղարաբաղի մասին մինչև այդ խոսք չէր եղել և բոլորի համար ակնհայտ էր , որ ռուսները դրան չեն գնա:

 

Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց 2 տարի,  միթե երրորդը պիտի գոյատևի 22 տարի...

 

                                                          ԱՐԹՆԱՑԵ'Ք:

 

''Թող գալիք պատմությունը իր նզովքը տա այսօրվա մեր գաճաճներուն, որոնք իրենց անձնական փառքի հետևից վազելով `մեր հալալ ժողովրդի արդար դատը շուներու բաժին շինեցին` Նուպար Ահարոնյան,  Վարդանյան ու Համո...''

                                                                                                             Լևոն Շանթ

 

 

Միթե Համո Օհանջանյանն ու Նուպար Ահարոնյանն էլ էին կազինոյի սիրահարներ, ԻՍԿ ԳՈՒՑԵ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ ԿԱ ...

 

Իմաստությունն ասում է ''ՃԱՆԱՉԻՐ ՔԵԶ և ՉԱՓԸ ՄԻ ԱՆՑԻՐ'':

 

                                                             ՈՎ ԵՄ ԵՍ...

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ-գլոբալիզացիան ինձ իր կպչուն ''մոդելն'' է այսօր դեմ տալիս: Ստիպում, պահանջում , որ ես ''կրթվեմ'':  Սովորեմ  ծեծկռտուքով  ու  լցոնումով նախագահ չընտրել: Ստիպում է  բարեկարգել իմ կրթական համակարգը, հռչակել կրոնի ու հավատքի ազատություն: Շուտով կսկսի պահանջել, որ սեռական կրթությունս սկսեմ  հենց նորածնային հասակից:

Առաջարկում, համոզում, ստիպում, սպառնում է, որ  միտքս ազատ ու բաց պահեմ ամեն ինչի առաջ: 

 

''Օփեն մայնդեդ'', կամ բաց մտքով քաղաքացու ուղեղի բիոէլեկտրական ակտիվությունը նման է  ''ԲՐՈՈՒՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ'' : Այն նպատակից և ուղղվածությունից զուրկ է և կարող  է ուղղորդվել ՑԱՆԿԱՑԱԾ  ՕՏԱՐ,  ՊԱՏԱՀԱԿԱՆ  ՀՈՍԱՆՔՈՎ:

 

Այսօր հենց այդպիսի ''ԲԱՑ ՄՏՔՈՎ'',  ՁԵՌՆԱՍՈՒՆ քաղաքացիներ են պետք.    ԵՄ -ի , թե Եվրասաիայի համար` միևնույն է:

 

 ԵՍ ԱՅՍՕՐ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԱՐՑ ԵՄ ՏԱԼԻՍ.

-ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ  ՁԵՌՆԱՍՈՒՆ ՎԱՐԺԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ:

- Ո'չ, չե'մ կարող:

 

ԵՍ  ԻՄ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ  ՈՐՊԵՍ ԱԶԳ ՀԻՄՆԱԴՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ Ի ՎԵՐ` ՏԻՐԱՊԵՏԵԼ ԵՄ ԱՅՆ  ԳԻՏԵԼԻՔԻՆ,  ՈՐԸ ՏԱՍՆԱԲԱՆՅԱՅԻՑ  ԿԱՐԵՎՈՐ  Է.

 

- Քո հոր հերական ասա,

- Քո մոր մերական ասա:

 

ԱՅՍՕՐ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԿՌԻՎ Է ՊԵՏՔ: ԱՅՍՕՐՎԱ  ՄԵՐ ''ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ'' ԶԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԷ, ԱՅԼ` ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ  ՈՒ ՈԳՈՒ ՈՒԺՈՎ :

 

ԻՄ ԿՐՈՆԸ ԻՄ '' ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ` ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ '' է, ԵՍ

ԳԻՏԵՄ  ՊԱՇՏԵԼ ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ~Ն, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ:

ԻՆՁ ԱՅՍՕՐ ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՑԻ  ԻՄ ՀՈՐ ՀԵՐԱԿԱՆԻՆ  ՈՒ  ՄՈՐ ՄԵՐԱԿԱՆԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼԸ:

 

Գիտեմ արդյոք իմ  ՀՈՐ- ՀԵՐԱԿԱՆԸ...

Իսկ ՄՈՐ-ՄԵՐԱԿԱՆՆ ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵՄ...

 

 

ՄԵՆՔ  ՊԻՏԻ  ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԶ, ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆՔ ՈՎՔԵՐ ԵՆՔ, ՊԻՏԻ ՍԵՓԱԿԱՆ   ՈԳՈՒ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱԳՏՆԵՆՔ, ՈՒ ԵԹԵ ՊԵՏՔ  Է, ԱՅՈ', ՆԱև ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՀ ՄՏՆԵՆՔ ԱԳՌԱՎՈՒՔԱՐՈՒՄ `

ԱՇԽԱՐՀԻ

Ա-ՄԵ-ՆԱ-Ա-ՊԱ-ՀՈՎ

ՎԱՅՐՈՒՄ:

 

Եթե հանրաքվե լիներ ու  ես գնայի ընտրելու, ապա ԵՄ կամ Եվրասիա-Մաքսային Միություն  տարբերակներից և ոչ մեկը չէի ընտրի:

 

Իսկ Ագռավուքարի դուռը բաց է միմիայն իրենց  հոր-հերականն ու մոր-մերականն իմացողների առաջ:

 

 

                                                                ԼուսինԷ  Հովհաննիսեան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more