▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ կադրեր ԱՍԱԼԱ-ի «Վան» օպերացիայից

 

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին, Փարիզում, 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով, մոտ վաթսուն հոգու պատանդ են վերցնում: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյա» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են եւ երկար բանակցություններից հետո համաձայնվում են պատանդներին բաց թողնել միայն պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա»: «Վան» գործողությանը մասնակցել են Գեւորգ Գյուզելյանը,Արամ Բասմաջյանը,Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more