▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացասաբար ենք վերաբերվում Հայաստան ՌԴ առանձին քաղաքացիների մուտքի արգելքին». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել է ՌԴ որոշ քաղաքացիների՝ ՀՀ մուտքի արգելքին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ քաղաքացիների՝ լրատվամիջոցների ղեկավարների, պատգամավորների, Հայաստան մուտքի արգելքին։

«Մենք ակնհայտորեն վատ ենք վերաբերվում դրան. Հայաստանը մեր մեծ ընկերը, դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։

Եվ, բնականաբար, մեր երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը պարտավորեցնում են պաշտպանել երկկողմ հարաբերությունները այդպիսի դեպքերից»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more