▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը դեպի Երևան-05.05

Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը դեպի Երևան-05.05

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

***

***

***

***

***

***

***

***

***

***

«Անակնկալ ունեմ ձեզ համար»,- Հաղարծնի վանքի բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ միացնելով իր հեղինակած երգի ձայնագրությունը։ «Այս երգը պիտի սովորեք բոլորդ միասին, բայց մի քիչ վարժվենք, հետո»,- ասաց նա՝ կատարելով երգը։

***

«Լեցուն սադրիչներ են լինելու, ինչքան ուզեք, կարող է արդեն կան։ Խնդրում եմ, սիրելի սադրիչներ, հանդարտ մնաք։ Ճանապարհին լեցուն պատմություններ կարող է լինեն, մեքենաներով գան, քցկվեն, բայց առանց հուզումների, առանց քայքայումների պետք է առաջ գնանք»,- դեպի Երևան այսօրվա քայլերթից առաջ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը օրը սկսել է Սուրբ Պատարագով

***

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները Հաղարծնի վանքում մասնակցեցին Սուրբ պատարագի, որից հետո Սրբազանը հանդես եկավ ուղերձով․ «Մեր շարժումը զերծ է որևէ տեսակի գունավորումներից՝ կլինի դրսից, թե ներսիս, սա ժողովրդի պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող հայրենիք ունեցող մարդկանց շարժում է։ Փողով սնվող մարդկանց ու նրանց տերերին եմ դիմում, որոնց համար ո՛չ հայրենիք կա, ո՛չ սրբություն, ո՛չ վեհություն, ո՛չ նպատակ, որոնց համար կա միայն փող, ստամոքս ու վաճառված հոգիներ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու էդ կապանքներից․․․ Ձեր լեզվով եմ ասում՝ ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարհեք, ինքնաքննեք, հեռացեք տարատեսակ մեղքերից։ Որևէ մեկը չի կարող քար ու ցեխ նետել շարժման վրա»։

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more