▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալետի պարողները բողոքում են կենսաթոշակային պահումների առիթով

Ըստ տեղեկությունների, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողները, կենսաթոշակային պահումների առիթով, բողոքի ակցիա են իրականացնում Օպերայի շենքի դիմաց:

Նշենք, որ այսօր նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն էին  իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրել:

Հիշեցնենք, որ թեպետ Սահմանադրական դատարանը կասեցրել է վիճահարույց օրինագծի այն հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանվում  պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, գործատուներից շատերը աշխատավարձի 5 տոկոսի պարտադիր հետպահումներ են կատարում: 

Այս առիթով բողոքողները նշում են, որ գործատուն չի կարևորում իր աշխատողի շահը, քանի որ նրա համար ավելի կարևոր է պետությանը հաճոյանալու խնդիրը, քան իր աշխատողը:  

Նշենք, որ ԴԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները  մինչև մարտի 28-ը իրազեկման և բողոքի երթեր են կազմակերպում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more