▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակի մասին խոսելիս ավելի զգոն լինենք, քանի որ բանակն է մեր երկրի դեմքը

Շատ զարմացած կարդում եմ նյութերը բանակի կամ զինվորի մասին:
Տղան պոստից զանգել է ծնողին, տեղեկություն կա որ N զորամասում ինչ-որ դեպք է տեղի ունեցել ու նման շատ բաներ շատ -շուտ տեղեկացվում են և ծնողները, և ազգը և մի երկու բան էլ ավելացրած` սկսում են գրել լրատվամիջոցները:Մտածեք, թե նման դեպքերում ձեր իսկ տարածած ապատեղեկատվությունը քանի զիվորի ծնող ու հարազատ է կարդում և ինչ ապրումներ են ունենում:Հասկանալի է, որ երկրում ձայնի ազատություն է, բայց միթե կարելի է բարձրաձայնել այն ամենը ինչ լինում է բանակում կամ առավել ևս պոստերում: Չե՞ք կարծում, որ դրանք ավելի քան գաղտնի տեղեկություններ են որոնք չպետք է իմանա թշնամին: Էլ չեմ ասում մեր լրատվամիջոցների մասին-ընենց բաներ կգրեն, որ նույնիսկ որ զորամասում եղել է այդ զորամասում դրանից տեղյակ չեն,իսկ նյութի տակ գրվող մեկնաբանությունները երբ կարդում ես, մտածում ես, որ արդեն աշխարհի վերջը եկել է և այդ ամենը սկսել է մեր բանակից: Եկեք մի քիչ ավելի ՑԻՎԻԼ մտածենք, այդ ամենով մենք ջուր ենք լցնում մեր թշնամու ջրաղացին և այն իրողությունը, որ մեր բանակը ամենաուժեղն ու ամենամարտունակն է,  հավասարեցնում ենք զրոյի:Այդ ամենով մենք կոտրում ենք և մեր զինվորի դուխը և ծնողի վստահությունը բանակի հանդեպ: Լավ է, որ հիմա ՊՆ կողմից կան մարդիկ ովքեր մեկնաբանում են բանակում կատարվող յուրաքանչյուր միջադեպ, դեպք կամ լավ քայլ,արարք:Մի՞թե չի կարելի նման դեպքերում նրանցից ճշտել նոր բարձրաձայնել:Եկեք նման դեպքերում մի քիչ ավելի զգոն լինենք ավելի երկար մտածենք և չգցենք մեր բանակի անունը,պատիվը քանի որ այդ նույն բանակն է մեր երկրի դեմքը:
Հպարտ եմ հայրենիք պաշտող հայրենիքիս պաշտպաններով,հպարտ եմ մեր զինվորներով

Հրայր Ասլանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more