Ամերիկյան Jason Johnson ընկերության մասնագետները «խելացի» կողպեք են ստեղծել, որի առկայության դեպքում բանալիներ մոռանալը մեծ դժբախտություն չէ:
Daily Mail-ի տեղեկացմամբ կողպեքը հնարավոր է բացել ոչ թե բանալիների, այլ հեռախոսի միջոցով։ August lock անվանումը ստացած կողպեքն արժե 199 դոլար, աշխատում է 2 մարտկոցներով: Այն հնարավոր է այնպես ծրագրավորել, որ հատուկ ընտրված մարդիկ կարողանան անգամ տանը մարդ չլինելու դեպքում դուռը բացել ու ներս մտնել, իսկ եթե ոչ, ապա այն ավտոմատ կերպով նախազգուշացնում է հյուրերին, եթե տանը մարդ չի լինում։
Սարքը ստեղծելու համար պահանջվել է 1 տարի, իսկ վաճառքում այն կհայտնվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ August lock-ը հնարավոր է ղեկավարել Bluetooth ունեցող ցանկացած սմարթֆոնով, ինչպես նաև հատուկ iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի հավելվածով։