Բաքուն ՀՀ-ում լրտեսական ցանցեր է ստեղծում. ադրբեջանական հատուկ ծառայություններին մարզում է «Մոսադը»։
Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Գասպարյանի համոզմամբ, Ադրբեջանը Հայաստանում օջախներ է ձևավորում, որոնց մասին ինքը հիմա չի կարող խոսել, բայց գիտի, թե ովքեր են մտնում դուրս գալիս Հայաստանի տարածք։ Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանի իշխանությունը սինխրոն համագործակցում է թշնամիների հետ ի վնաս մեր պետության։