▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի առաջարկն անիրատեսական է

Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը հայտարարել է, որ եթե Հայաստանը խնդրի, ապա չի բացառվում, որ Ադրբեջանը գազ կվաճառի մեր երկրին:
Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին դեռ 4-5 ամիս կա, սակայն այդ երկրի իշխող վարչակարգի կողմից հնչող պոպուլիստական հայտարարությունները, կարծես թե, իրենց գագաթնակետին են հասել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության առնչությամբ գրեթե ամեն օր իրավապաշտպան կազմակերպությունների և եվրոպական կառույցների կողմից խիստ քննադատություն է հնչում, նույն տրամաբանությամբ, Հայաստանն ու Արցախն էլ կարող են պատրաստակամություն հայտնել այդ հարցում աջակցել ոչ ազատ երկրների թվին դասվող Ադրբեջանին:

Ինչևէ, եթե անցում կատարենք առավել ռացիոնալ մոտեցումներին, ապա պետք է փաստենք, որ ադրբեջանական կողմի առաջարկը, ի սկզբանե, անիրատեսական է դիտվում հենց միայն այն տեսանկյունից, որ հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարության հիմնական դրույթին՝ Հայաստանի շրջափակմանն ու մեկուսացմանը:
Երկրորդ, եթե Ադրբեջանը իսկապես փորձում է հումանիստական ու հանդուրժողական երկրի իմիջ ձեռք բերել, ապա նա առաջին հերթին կկարգավորեր օրակարգում գտնվող մի շարք հարցեր՝ առաջնագծից դիպուկահարների դուրս բերում, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում դրական մոտեցում: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանար հանդուրժողականություն դրսևորել, ապա վերջ կդներ իր երկրի ներսում, երկու տասնամյակ շարունակվող` հայերի նկատմամբ ատելություն և թշնամություն սերմանող քաղաքականությանը:

 Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

 Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more