▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվից ինձ գրել էին՝ մենք մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ Երևանում սեպտեմբերի 21-ին իր ձերբակալությամբ սադրանքը Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից համընկել է Արցախում ցեղասպանության տարելիցի հետ։

«Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալությամբ սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցին Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

«Ալիև բոտի այս դատարկ հաշիվը, փաստորեն, մեկ շաբաթ առաջ ինձ գրել էր. «Մենք մեր մարդիկ ունենք Հայաստանի գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում, երբ դուք հասնեք, անակնկալ կլինի»»,- գրել է Լապշինը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more