Բելգիայում գտնվող Լուվենի Կաթոլիկ համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել և եկել այն եզրահանգմանը, որ սեռական կյանքում եղած խնդիրներն արտացոլվում են կանանց քայլվածքում. այն դառնում է մի տեսակ ճնշված, կտրուկ: Հակառակը` սեռական կյանքում բավարարված կինը, որը պարբերաբար օրգազմ է ապրում, քայլում է թեթև, լայն քայլերով և մեջքն ուղիղ է պահում: Գիտնականների կարծիքով սա բացատրվում է նրանով, որ սեռական ակտիվ կյանք վարելու ընթացքում մարզվում են նաև մկանները, որոնք քայլվածքն ավելի գեղեցիկ են դարձնում: