▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղնիքում տեղի ունեցած սկանդալից հետո՝ Երևանում չեղարկվել է Գուֆի համերգը

Երեւանում չեղարկվել է ռեփեր Գուֆի (իսկական անունը՝ Ալեքսեյ Դոլմատով) համերգը, փոխարենը միջոցառմանը ելույթ է ունենալու ռուսաստանցի երգիչ Գիո Պիկը։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։

Ընդ որում, նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի կունենա Դոլմատովի մենահամերգը։ Այս մասին նախօրեին իր Instagram-ում հայտնել էր ինքը՝ երգիչը։ Երաժիշտը երկրպագուներին վստահեցրել է, որ միջոցառումը տեղի կունենա՝ չնայած այն հանգամանքին, որ նա այժմ գտնվում է վերականգնողական կլինիկայում։

Նշվում է, որ բաղնիքում տեղի ունեցած միջադեպից հետո Ալեքսեյ Դոլմատովը հայտնվել է վերականգնողական կլինիկայում։ Հոկտեմբերի 23-ի գիշերը ռեփերն իր ընկերների հետ բաղնիք է վարձել Ապրելևկա քաղաքում։ Ինչպես հայտնի է դարձել, Գուֆը չի վճարել համալիրի վարձակալության մի մասը, իսկ ավելի ուշ ծեծկռտուքի մեջ է մտել մենեջերի եղբոր՝ ոստիկանության աշխատակցի հետ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Գուֆը հարվածել է ոստիկանի ականջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more