1in.am-ը գրում է, որ Բաբաջանյան փողոցի վրա՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցավ բախում ոստիկանության աշխատակիցների և «Վահե Ավետյան» շարժման ակտիվիստների միջև:
Ակտիվիստները փորձում էին շարունակել իրենց երթը դեպի Ավանի կենտրոն՝ անցնելով Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտով, սակայն ոստիկանությունը՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փակել է ակտիվիստների ճանապարհը՝ թույլ չտալով նրանց տեղաշարժը:
«Օսիպյան, մարդասպան, Օսիպյան, սրիկա» վանկարկումներով ակտիվիստները փորձում են պարտադրել ոստիկանությանը բացել ճանապարհը:
Մանրամասները կարդացեք այստեղ: