▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ մարդիկ անդամագրվել են ԴՕԿ կուսակցությանն՝ Էջմիածնում՝ տեսակապով Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումից հետո

Բազմաթիվ մարդիկ հերթ են կանգել՝  անդամագրվելու  ԴՕԿ կուսակցությանն՝ Էջմիածնում՝ տեսակապով ԴՕԿ-ի հիմնադիր նախագահ   Վարդան Ղուկասյանի հետ  տեսակապով հանդիպումից հետո։ 

Կազմակերպիչները՝  հանդիպման համար սրահն ամրագրելուց առաջ կանխատեսում էին, որ ներկա կգտնվի մոտ 200 հոգի, սակայն  Վարդան Ղուկասյանի տեսակետները կիսողներն ու դրանցով հետաքրքրվողներն այստեղ ավելին էին և  ավելի քան 1000 ներկաներից ոմանք ստիպված էին կանգնած հետևել ԴՕԿ կուսակցության հիմնադրի խոսքին։ 

Նրանք նաև իրենց հարցերն էին ուղղում Վարդան Ղուկասյանին ու ստանում սպառից պատասխաններ։ 

Վարդան Ղուկասյանը նշել է, որ առաջիկա ամիսները վճռորոշ պետք է լինեն, քանի որ հանրապետության մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում սպասում են ընտրություններ և ժողովուրդը պետք է իր խոսքն ասի ու ապացուցի, որ ինքը ստամոքսով չի մտածում։ 

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նաև հյուրասիրություն էր կազմակերպել ու , ինչպես ինքն ասաց, որոշներն իր մասին փորձում են տպավորություն ստեղծեն, թե ինքը կոպիտ անձնավորություն է, բայց ահա՝  փաստ է, որ ինքը նաև  հյուրասեր է։

«Ընտրություններից ընտրություն ծլող-ծլվլացողները թող նայեն Վարդան Ղուկասյանին ու հասկանան, թե ի՞նչ է նշանակում լինել սիրված ու հարգված քաղաքական, պետական, կուսակցական գործիչ, որ ամեն օր մարդկանց կողքին է ու օգնում է բոլորին»,-Asekose.am-ի հետ հետ զրույցում նշեց մասնակիցներն ու հավելեց, որ եթե որևէ այլ կուսակցություն նման  հանդիպում կազմակերպեր՝ վստահորեն՝ մարդկանց «զոռով» էին տանելու։ 

Հեղինակ՝ Ա․Մաթևոսյան

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more