▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելռուսկոնին պատժվեց, Լիսկան`ոչ. Բուդաղյանի հարազատներ

«Առաջին լրատվական»-ը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը մինչև շաբաթվա վերջ կմնա հիվանդանոցում:

Բուդաղյանների բարեկամները հաճախ են գնում Արտակ Բուդաղյանին տեսակցության: Արտակը գրեթե չի խոսում, հանգիստ պառկած է հիվանդասենյակում: Հարազատներն իրենք էլ տեղի ունեցածի մասին ոչինչ չեն խոսում:

Բուդաղյանի բարեկամները   նշել են, որ Արտակի առողջական վիճակը դեպի լավն է գնում: Նրանք չեն իմացել, որ Արտակին հարցաքննել են որպես վկա:

Հարազատների խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը չի կարող փրկել որդուն, քանի որ տեղադրված տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է Սուրեն Խաչատրյանի որդին ատրճանակը ուսին գցած գնում-գալիս. «Ի վերջո՝ ակնհայտ է, թե ով է կրակում, ավելին՝ հետևից կրակողն էլ չի երևում, բայց փաստ է՝ ով է եղել տուժողը»,-ասել են նրանք:

Բուդաղյանների հարազատները նշեցին, որ իրենք դեռ համբերությամբ սպասում են իշխանությունների, իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի հաջորդականությանը, որից հետո էլ իրենք քայլեր կձեռնարկեն:

Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ուսուցչուհիներից մեկը պատմել է, թե ինչպես է Լորետան տղային թռիչքային ձևով դասարանից դասարան է տեղափոխել: Ավելին՝ Տիգրանը իններորդ դասարանում Գորիսում արդեն գիշերային ակումբ էր բացել և իր դասարանի բոլոր աղջիկներին համոզել-տարել է ակումբ՝ աշխատելու: Ուսուցչուհին պատմել է, որ դասարանի բոլոր աղջիկներին իր ձեռքի տակով էր անցկացնում:

«Իտալիայի նախկին վարչապետին՝ Բեռլուսկոնիին, երեկ յոթ տարվա ազատազրկման դատապարտեցին անչափահասին բռնաբարելու համար, իսկ ո՞վ է Լիսկան, որ այդքան հանցագործություններով շարունակում է անպատիժ մնալ, պետությունը նրան անպատիժ է թողնում»,- ասել են նրանք՝ հավելելով, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շատ  փաստեր  է ներկայացրել, բայց իրավապահ մարմինները չեն զբաղվում դրանցով:

Ավոյի, Արտակի, Վահե Ավետյանի հետ կատարվածը ապտակ է Հայաստանի անվտանգությանը:

Հարազատները պատմել են, որ Լորետայի քույրը ապրում է Գորիսում, ում տնից հիմա ամեն երեկոյան ինչ-որ բաներ են տեղափոխվում: Իսկ արդեն Լիսկայի քրոջ թոռները «Ֆեյսբուքում» հերյուրանքներ են տարածում Բուդաղյանների հասցեին:

Նրանց խոսքով՝ Արտակը ամբողջ օրը սահման է պաշտպանում, թուրքի գնդակից նրան բան չեղավ, բայց հայի գնդակից վիրավորվեց: Եվ այն դիտարկումը, որ Արտակ Բուդաղյանին հնարավոր է դատեն, բարեկամները վիրավորական են համարում:


Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more