▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

- Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսին են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից

- Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ որ նորից գտնվում եմ այստեղ:

- Արդյոք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով հաշվի առնելով որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

- Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, ասենք թե, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստների, բայց ես ուզում եմ տեսնեմ, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները և այս խաղը շատ կարևոր այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

- Ինչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին

- Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել որ լավ թիմ է: Իհարկե Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

- Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կան արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն

- Ինչ վերաբերվում է Ռոբերտին, ապա մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ, Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:  

- Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չեք կարծում որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ

- Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակվողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան, եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պետք է խաղանք ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ, անկախ նրանից թե ով է հակառակորդը Լատվիան թե Դանիան: Իհարկե կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով, կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ և այս դեպքում ապավինել վերջնական հաջողությանը չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց միևնուն է դա բավական չէր: Կարող է ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

- Ինչ ի նկատի ունեք ասելով «խենթ»: Արդյոք դա նշանակում որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ

- Այդ երկու հասկածությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է որպեսզի մարզչի հրահանգները ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

- Խաղալու է արդյոք Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեներից

- Այո

- Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ով պետք է փոխարինի իրենց և ինչպես եք կարծում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին

- Ակնհայտ է որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, և առանց Մովսիսյանի և Օզբիլիսի մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կա և հավատամ որ մյուս խաղացողները կկատարեն այն ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:

Ինչ վերաբերվում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա իր ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր… և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:

- Դուք ասեցիք որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Ինչ եք կարծում Լատվիայի հավաքականի որ գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել

- Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը շատ ուժեղ: Մի խոսքով Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:

ՀՖՖ մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more