▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեի և Ջեյ Զիի ամուսնությունը վանգի տակ է

Ամերիկյան ԶԼՄ-երը այս անգամ պատրաստ են «բաժանել» ամենահայտնի աստղային զույգերից մեկին` Բեյոնսեին և Ջեյ Զիին:

Բաժանության պատճառը Բեյոսնեն է: Նրան դուր չի գալիս այն հանգամանքը, որ ամուսնու համար գլխավոր տեղում իր գործունեությունն է և որ նա շատ քիչ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ: Իսկ երգչուհու համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նա գտնվել է Ավստրալիայում, իսկ Ջեյ Զին մեկնել է համերգային շրջագայության Եվրոպա:

«Ներկա պահին նա ելույթ է ունենում Եվրոպայի մի շարք քաղաքներում, իսկ նրա կինը փոքրիկի հետ գտնվում են երկրի մյուս ծայրում: Սա կարող է բաժանության լուրջ պատճառ հանդիսանալ»,- պատմել է զույգի մտերիմներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more