▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական DEJA VU

Երևանի քաղաքապետի ընտրությունների առաջին օրը արդարացրեց իմ բոլոր կանխատեսումները:

1. ԲՀԿ-ի ողջ քարոզարշավը հիմնված է լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի անձի վրա: Ինչպես նկատել էին շատերը, անգամ քարոզչական տեսահոլովակում բակայում էր ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև բհկական եռյակի մնացած ներկայացուցիչները:

2. ԲՀԿ-ում նկատվում է ստեղծագործական, քաղաքական և քաղաքագիտական մտքի ճգնաժամ: Խորհրդարանական ընտրություններին արդեն օգտագործված կադրեր, նույնանման ելույթներ, կրկնվող ձևակերպումներ, մաշված մտքեր, հին հաթաթաներ: Հաշվի առնելով, որ բհկականները բարեհաջող բաց թողեցին ՀՀ նախագահական ըտնրարշավը, այս մեկին կարելի էր ավելի լավ պատրաստվել:

3. Փաստորեն այս ընտրությունների մեկնարկը ապացուցում է, որ ԲՀԿ-ում չկա և ոչ մի ինքնբավ ու կայացած քաղաքական գործիչ: Բհկկականները նորից թաքնվելու են Ծառուկյանի թիկունքի հետևում: Սակայն ակնհայտ է, որ անգամ իր հաղթանդամ թիկունքում բոլորը տեղավորվել չեն կարող:

4. Ընտրությունները այնքան կարևոր են ԲՀԿ-ի համար, որ Գագիկ Ծառուկյանը իր անձնական ողջ վարկանիշն է փորձելու ծառայեցնել հաջողության հասնելու համար: Եվ այս ՞զոհաբերությունը՞ հյաստատ Օսկանյանի խաթր չէ:

5. Ընտրությունները ԲՀԿ-ի համար Ստալինգրադ են, քանզի հերթական վերահաս տապալման դեպքում այդ կուսակցությունը վերջնականապես մտնում է քաղաքական փակուղի: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն արհեստական կարգավիճակը ևս 4 տարի պահել չի լինի: Մնում է ֆելդմարշալ Պաուլսի փորձը ուսումնասիրել:

6. ԲՀԿ-ի բառապաշար է վերադարձել ՛՛ժողովուրդ՛՛ բառը: Մեկնաբանությունները ավելորդ են՝ ՀՀ Նախագահի ընտրությունները ապացուցեցին, որ ԲՀԿ-ն ոչ մի օրգանական կապ չունի ժողովրդի ոչ իշխանամետ, որ էլ ընդդիմադիր հատվածների հետ:

7. ՛՛Ահավոր՛՛ բաց ու ժողովրդավար կուսակցությունը անում է փակ հանդիպում, որտեղ հրավիրվում են բացառապես յուրային լրատվամիջոցները: Ահա քեզ ժողովրդի դարդով ապրող և հասարակությունից գատնքիներ չունեցող կուսակցույթուն...

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more