▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորի գերթանկարժեք ավտոմեքենան խախտում է օրենքը armlur.am

 

Երևանյան կիզիչ արևի շողերը նոր փայլ են հաղորդել մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Lamborghini Aventador-ին: Մեր քաղաքի կենտրոնում հայտնված ավտոմեքենաշինության այս հրաշքի կողքին նույնիսկ շքեղ ջիպերը չեն կարող երբեմնի հիացած հայացքներին արժանանալ: Lamborghini-ն, անշուշտ, անգերազանցելի է ու թերևս այդ պատճառով էլ դրա վարորդը իրեն թույլ է տալիս, ի տես բոլորի, խախտել Ճանապարհային երթևեկության կանոնները: Իհարկե, Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հաճախ կարելի է նման խախտումների ականատես լինել, բայց երբ դրա հեղինակը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, արդեն ուշագրավ է: Բնականաբար, հետաքրքրեց, թե ում է պատկանում այս շքեղությունը: Armlur.am-ի տեղեկություններով, 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված  «Սարանիստ» ՍՊԸ-ին: Տեղեկացնենք, որ 1989թ. «Սարանիստ» ՍՊԸ-ն հիմնադրել է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը, որը առավել հայտնի է «շշերի Մելո» մականունով: Նա այժմ էլ «Սարանիստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, նախագահը: Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը նախկինում ձգտում էր օրինաց երկիր կառուցել և այդ կուսակցության հավատավորներից էր: Բայց երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր դարձավ, Մելիք Մանուկյանը հասկացավ, որ ինքն առավելապես նախընտրում է մեր երկիրը բարգավաճեցնել և դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Հիմա էլ ԲՀԿ-ի մանդատով է ԱԺ-ում: Բայց գլխավորն այն է, որ Մանուկյանը Lamborghini aventador ունի: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/186611/ 

Երևանյան կիզիչ արևի շողերը նոր փայլ են հաղորդել մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Lamborghini Aventador-ին: Մեր քաղաքի կենտրոնում հայտնված ավտոմեքենաշինության այս հրաշքի կողքին նույնիսկ շքեղ ջիպերը չեն կարող երբեմնի հիացած հայացքներին արժանանալ: Lamborghini-ն, անշուշտ, անգերազանցելի է ու թերևս այդ պատճառով էլ դրա վարորդը իրեն թույլ է տալիս, ի տես բոլորի, խախտել Ճանապարհային երթևեկության կանոնները:

Իհարկե, Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հաճախ կարելի է նման խախտումների ականատես լինել, բայց երբ դրա հեղինակը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, արդեն ուշագրավ է: Բնականաբար, հետաքրքրեց, թե ում է պատկանում այս շքեղությունը: Armlur.am-ի տեղեկություններով, 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված  «Սարանիստ» ՍՊԸ-ին: Տեղեկացնենք, որ 1989թ. «Սարանիստ» ՍՊԸ-ն հիմնադրել է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը, որը առավել հայտնի է «շշերի Մելո» մականունով: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more