▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական Ս. Բալասանյանը պարտադիր հետպահումներ է անում. galatv.am

galatv.am-ը գրում է, որ չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գոյությանը եւ 5 տոկոսի հետպահումներին եւ առաջիկայում մտադիր է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին եւ պահանջել կառավարության հրաժարականը, այնուամենայնիվ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ գործող կառույցներում աշխատակիցներից պարտադիր հետպահումներ են արել աշխատավարձերի 5 տոկոսի չափով: Նույնը վերաբերում է նաեւ Գյումրու քաղաքապետարանին:

Այն հարցին, թե ֆոնդերի ընտրություն եղե՞լ է արդյոք եւ եթե ՍԴ-ն կասեցրել է օրենքը, այս դեպքում ինչ տրամաբանությամբ են հետպահումներ արվում, Գյումրու քաղաքապետարանի ֆինանսիստը պատասխանել է.

«Մինչեւ մարտի 28-ը օրենքը քանի որ չի լուծվել,այլ ընդամենը կասեցվել է, կարգադրություն չկա՝ պահել կամ չպահել: Կասեցնել չի նշանակում լուծել օրենքը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աշխատողներից գումարները հաշվարկել, բայց չփոխանցել, պահել»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more