▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ում ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը

«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ազատ քվեարկության կոչով, եւ արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ: Այնտեղ անորոշություն է, եւ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը:

Քաղխորհրդի վերջին նիստը, ըստ ԲՀԿ հավաստման, տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, որտեղ հրապարակվել է Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, դրանից հետո, ըստ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, իրենք քաղխորհրդի նիստ չեն արել: Մեր այն հարցին, թե ԲՀԿ քաղխորհրդի բազմաթիվ անդամներ պնդում են, որ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունենում, եւ որ  այդ օրը եւս` դեկտեմբերի 12-ին, քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, իրենք չեն մասնակցել եւ հայտարարության մասին իմացել են մամուլից, Իվետա Տոնոյանը հակադարձեց. «Բնականաբար, այդպես չէ. նիստ եղել է»:

Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը եւս պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, եւ որ Կոտայքի մարզի պատասխանատուն ինքն է, իսկ Կարապետ Գուլոյանն էլ Աբովյան քաղաքի պատասխանատուն է: «Գագիկ Ծառուկյանի մասով Ձեր դիտարկումը դասական ապատեղեկատվություն է»,- ասաց մամլո խոսնակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more