▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ պատգամավորը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել

Ապրիլի 14-ին տեղեկատվություն էր տարածվել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողով և հենց խմբակցությանը:

Asekose.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

«Դավիթ Քոչարյանը ապրիլի 11-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է գրել, ոչ թե կուսակցությունից դուրս գալու: Մարդը չի ցանկանում լինել պատգամավոր»,- ասաց Զոհրաբյանը: Նա նշեց, որ այս պահին տեղյակ չէ, թե որն է եղել պատգամավորի նման որոշման պատճառը: «Մենք դեռ նրա հետ չենք խոսել: Այս պահին, նա Հայաստանում չէ: Երբ վերադառնա, կզրուցեմ նրա հետ և կհասկանամ պատճառները»,- ասաց Զոհրաբյանը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`  եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more