▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Գագիկ Համբարձումյանը ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից. Արսեն Թորոսյան

Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.

«Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա, օրեր առաջ ազատվել էր աշխատանքից՝ լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո՝ հետ վերադարձրել այն:

Տնօրենի իրավաչափ որոշմամբ՝  նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more