▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկները եղբորս մահից հետո նրա գրպանից գումար են գողացել. Ցոլակ Մկրտչյանի եղբայր

Մասիսի  բժշկական  կենտրոնում անաֆիլակտիկ  շոկից  մահացած 27-ամյա  Ցոլակ Մկրտչյանի եղբայր  Վիրաբ  Մկրտչյանը  Asekose.am-ի թղթակցի  հետ  զրույցում ասաց,  որ Ցոլակ  Մկրտչյանի  իրավահաջորդի  ներկայացուցիչ,  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը  դիմել է  Արարատի և Վայոց  Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարան` վերացնելու  Ց. Մրտչյանի մահվան  փաստով հարուցված  քրեական  գործը կարճելու քննիչի  որոշումը.

«Ի սկզբանե  եղբորս  մահվան  գործով  չէին  ցանկանում  քրեական  գործ  հարուցել, դա հաջողվեց  միայն  բողոքների  շնորհիվ:

Մենք հույսեր չունենք,  որ  Հայաստանում  այս  հարցը  լուծում  կստանա, շուտով պատրաստվում ենք  դիմել  Եվրադատարան`  այստեղ մեր  բոլոր  բողոքները  մերժվում  են:

Ուղղակի  չենք  հավատում,  որ  բժիշկները  պայաքարել  են  Ցոլակի  կյանքի  համար,  որովհետև  հենց  մահվան օրը Ցոլակի  գրպանից անհետացել է                մոտ 70-80 000 դրամ,  էլ  ինչպե՞ս  վստահենք նրանց:  

Բացի  դրանից  բժիշկները պնդում են,  որ  հարցրել են Ցոլակին ալերգիա  ունի,  թե  ոչ,  սակայն  նման բան  չի  եղել: Այդ  մասին  փաստում է  մայրս,  ով  Ցոլակի հետ է  եղել, երբ  նա առաջին  անգամ գնացել է  հիվանդանոց:  Թե  մորս,  թե  Ցոլակին  զարմացրել էր, որ  բժիշկները ներարկում են արել են  առանց Ցոլակին  հարցնելու»:

Լուսանկարը` Shamshyan.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more