▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բջջային օպերատորները հերթական թակարդն են պատրաստել բաժանորդների համար

Այսօր համացանցում մի «աչքալուսանք» է շրջում, որ 2014թ. հունվարի 1-ից շարժական հեռախոսակապի բաժանորդը կարող է իր հեռախոսահամարը մի բջջային օպերատորի մոտից տեղափոխել մեկ այլ բջջային օպերատորի մոտ՝ պահպանելով հետախոսահամարն ամբողջությամբ: Օրինակ, եթե դուք այժմ Օրանժի բաժանորդ եք և ձեր համարն է 055 xx-xx-xx, ապա դուք կարող եք տեղափոխել ձեր 055 xx-xx-xx համարը, բայց լինեք մեկ ուրիշ օպերատորի բաժանորդ:

Ես չգիտեմ, թե ամբողջական ինչ փաստաթուղթ է ընդունվել ու դատողությունս կարող եմ անել միայն այս նյութի վրա հիմնվելով, ու եթե էությունը սա է, ուրեմն կատարվել է կոպիտ սխալ: Բանն այն է, որ մեր երկրում գործող 3 բջջային օպերատորներից յուրաքանչյուրն իր բաժանորդների համար սահմանում է որոշակի արտոնություններ՝ իր ներսի բաժանորդների հետ խոսելու համար: Հիմա պատկերացրեք, որ մեկն՝ ասենք իր Beeline-ի հեռախոսահամարն ամբողջությամբ տեղափոխել է Vivacell, իսկ ես, քանի որ ունեմ Beeline-ի բաժանորդների հետ ամսեկան մի քանի հազար րոպե զրոյական սակագնով խոսելու հնարավորություն, խոսում եմ ժամերով իմ կարծիքով Beeline-ի բաժանորդի հետ, քանի որ համարը սկսվում է մեզ ծանոթ կոդերով՝ 091, 096, կամ 099 և միայն օրեր անց եմ հասկանում, որ ինձանից հսկայական գումար է գանձվել:

Ի՞նչ է՝ թյուրիմացությունից խուսափելու համար պետք է զանգելուց հետո հարցնենք ամեն ծանոթ-անծանոթի. «Կներեք, դուք ո՞ր օպերատորի բաժանորդ եք», ու եթե պարզվեց, որ մեր ուզածը չի, անջատե՞նք հեռախոսը, կամ էլ շարունակենք անհարմար ու անհանգիստ զգալով խոսել: Ես կընդունեի այս նորամուծությունը, եթե արդեն ձեռք բերված լիներ պայմանավորվածություն, որ երեք բջջային օպերատորներն էլ նույն սակագներն են առաջարկեու մեզ հունվարի 1-ից, ու տարբերություն չի լինելու, թե այդ համարը որ օպերատորին է պատկանում: Իսկ քանի դեռ այդ երկրորդ աչքալուսանքը չենք լսել, այս մեկից պետք չէ ուրախանալ, այլ ուղղակի հարկավոր է աղմուկ բարձրացնել, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել, կամ էլ մեզ հիմնավոր պարզաբանում տան, թե ինչ որոշում են ընդունել:

 

Վահան Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more