▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բնապահպանների համար «կարմիր գծեր» և լրատվամիջոցների զգոնություն». Ինֆորմացիոն պատերազմի կարևոր կանոնները

Վերջերս Յութուբում հանդիպեցի «Չհատել նուրբ գիծը. Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում բնապահպանական բողոքները» վերնագրով տեսանյութի:

Տեսանյութում բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճակատ է բացել՝ այս անգամ բնապահպանական, որը իր հիմքում ունի տնտեսական և քաղաքական խնդիրներ, այն է Հայաստանի խոշոր պետականակառույց ձեռնարկությունների վարկաբեկումը և հնարավոր լուծարումը (մասնավորապես հանքարդյունաբերությունը): Ըստ տեսանյութի «Բաքվի բռնապետական ռեժիմը նաև (Հայաստանում) «ակամա» դաշնակիցներ է գտել ի թիվս հայ որոշ բնապահպանների և մի շարք լրատվամիջոցների»:

Փորձելով պարզել, թե արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը ես սկսեցի թերթել ադրբեջանական ռուսալեզու, նաև  ռուսական մամուլը մեկ դրվագով՝ Սյունիքում գտնվող Ողջի գետի դրվագով (ադրբեջանական և նաև ռուսական կայքերում չեք հանդիպի Ողջի գետ անվանումը, նրանք այն անվանում են Օխչուչայ):


Եվ ի՞նչ պարզեցի: 


Կարելի է ասել, որ տեսանյութի հեղինակները ոչ միայն ճիշտ են, այլ անգամ բավականին մեղմ են ներկայացրել իրավիճակը: Ադրբեջանը մոռանալով իր իրոք աղետալի բնապահպանական խնդիրները (Կասպից ծովի, ափի խնդիրները կապված նավթարդյունահանման հետ) օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները հակահայկական «բնապահպանական» քարոզչություն է իրականացնում: Աշխատանքի են լծված պետական կառույցները, դեսպանատները, հասարակական կազմակերպությունները, անգամ ընդդիմադիրները, բնակչության խմբերը, անգամ անհատ քաղաքացիները, օգտագործվում են հայկական մամուլի որոշ հրապարակումները, միջազգային ինչ որ կազմակերպությունների զեկույցները, այլ երկրների բնապահպանները, միջազգային կառույցները և դեսպանատները հեղեղվում են տարբեր նամակներով և բողոքներով և այլն և այլն: Ստորև ներկայացնում եմ ադրբեջանական և ռուսական մամուլից որոշ հրապարակումների միայն հրապարակման ամսաթվերը և վերնագրերը, որպեսի ընթերցողի համար պարզ լինի քարոզչության մաշտաբը.

01հուլիսի2021 lenta.ru «Թունավոր հարց. Ինչո՞ւ են Հայաստանում գործարանները աղտոտում Ադրբեջանի սահմանը հատող գետերը»


30հունիս2021 trend.az «Հայաստանն ու գերմանական ընկերությունը աղետալի մասշտաբներով աղտոտում են Օխչուչայ գետը»

 


02հուլիս2021 az.sputniknews.ru «Տարածաշրջանային մասշտաբի էկոլոգիական աղետ. ինչպես է Հայաստանը աղտոտում Օխչուչայ գետը»


08դեկտեմբերի2022 azertag.az «Օխչուչայ գետի ջրում ավելացել է վնասակար քիմիական նյութերի կոնցենտրացիան»


30հուլիս2021 vestikavkaza.ru «Հայաստանը ադրբեջանական Օխչուչայ գետի վրա էկոլոգիական տեռորի քաղաքականություն է վարում»

 


15հուլիս2021 report.az «The Peninsula. Օխչուչայի աղտոտումը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար»


01դեկտեմբեր2022 1news.az ««Ժողովուրդ». Օխչուչայ գետի աղտոտումը շարունակվում է»


16սեպտեմբեր2021 1news.az «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բարձրացրել է Հայաստանի կողմից Օխչուչայ անդրսահմանային գետի աղտոտման հարցը»


08դեկտեմբեր2022 apa.az «Օխչուչայ գետի մոնիտորինգի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն»


21օգոստոս2021 novoye-vremya.com «Հայաստանը շարունակում է աղտոտել անդրսահմանային գետերը»


29սեպտեմբեր2021 qazetta.com «Գերմանիան առաջին անգամ մեկնաբանել է Հայաստանի կողմից Օխչուչայ գետի աղտոտման հետ կապված իրավիճակը»

 


16մարտ2023 vesti.az «Մուխթար Բաբաև. Մենք բազմիցս դիմել ենք Հայաստանի կողմից Օխչուչայ և տարածաշրջանի այլ գետերի աղտոտման հետ կապված»


20ապրիլ2022 aze.az «Հայերը միտումնավոր աղտոտում են Օխչուչայ գետը»


28հունիս2021 haqqin.az «Հայաստանը գերմանացիների օգնությամբ գետեր է սպանում նոր ադրբեջանցիներին սպանելու համար».

 


17մարտ2023 vzglyad.az «Հայաստանը էկոլոգիական տեռոր է իրականացնում»


07հունիս2021 moscow-baku.ru «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հետաքննում է Օխչուչայ գետի բնապահպանական աղետը»

 

Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք այս իրավիճակում: Ադրբեջանական գեբելսյան ոճի քարոզչությունը («Սուտն ինչքան մեծ լինի, և անընդհատ կրկնվի այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան») վաղ թե ուշ կարող է տալ իր արդյունքը:


Այստեղ առաջին հերթին պետական կառույցները պետք է հակադարձեն այս ամենին: Երկրոդ հերթին մեր հայ բնապահպանները պետք է սկսեն պահել որոշակի «կարմիր գծեր», ի վերջո պետք է հասկանալ, որ բնապահպան լինելը չի նշանակում լինել բացառապես բնապահպան, չլինել հայ, չմտածել հայրենիքի մասին: Երրորդը լրատվամիջոցների զգոնությունն է: Բանն այն է, որ եթե լրատվամիջոցները սկսեն չմեկնաբանել երկրին որոշակի վնաս պատճառող բնապահպանական ակցիա, ապա վերջինս կկորցնի իր իմաստը և չի կրկնվի: Իսկ ընդհանրապես մեր բոլորիցս, նաև անհատներից պահանջվում է հանրային հարթությունում, նաև սոցցանցերում ոչ մի կերպ չհաստատել ադրբեջանական տեսակետները:

Հեղինակ՝ Կ.Խաչիկյան 

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more