▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը նվիրում ենք իրենց․․․Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:

http://asekose.am/filemanager/uploads/2022/06/week-4/Ishxan_Saxatelyan.jpg

Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով

«Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից։

«Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները», - նշել է Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more