▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիան հաղթեց Շալկեին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

 

Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Շալկեին» եւ վաստակած 28 միավորով բարձրացել մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական:
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցելով ամբողջ խաղին դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը եւ գոլային փոխանցում է կատարել մրցավեճի առաջին գոլի ժամանակ:
Դորտմունդի «Բորուսիա» - «Շալկե» - 3:0
Գոլերը` Օբամեյանգ 78 Մխիթարյան 79 Ռոյս 86

Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Շալկեին»:
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս տարի առաջին անգամ մասնակցելով ամբողջ խաղին դարձել է գոլի հեղինակ, իսկ մինչ այդ գոլային փոխանցում է կատարել  Օբամեյանգին`առաջին գոլի ժամանակ: Երրորդ գնդակը դարպասապահի սխալից հետո խփել է Ռոյսը: 

Վաստակած 28 միավորով «Բորուսիան» բարձրացել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more