▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը ուղեղի կաթված է ստացել

Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել: Tert.am-ն է գրում և նշում, որ այդ մասին  տեղեկացել են Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից:

69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են միացրել, բուժում են իրականացնում: Երեկվանից Էմիլ Բուդաղյանը անկողնային վիճակում է:

Նշենք, որ Բուդաղյանների ընտանիքն ունի շինարարական ընկերությունը, որը հիմնել է Էմիլ Բուդաղյանը, իսկ վերջին տարիներին ընկերությունը տնօրինել է սպանված Ավետիք Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանն այժմ զինվորական հոսպիտալում է, և այսօրվա դրությամբ նրա վիճակը շարունակում է ծանր գնահատվել՝ գրեթե առանց փոփոխության:

Ինչպես իր Facebook-յան էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ևս մեկ վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more