▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքող խմբերը շատանում են Հայաստանում.բողոքի ակցիա կառավարության առջև

Այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ , հավաքվելով Մաշտոցի պուրակում` պաստառներով շարժվել են դեպի կառավարության շենք` բողոքելու ուսման վճարների թանկացման դեմ: Բողոքի ակցիայի մասնակից ԵՊՀ ուսանող Տաթևիկ Մայիլյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում բողոքող խմբերը շատանում են.

«Տարբեր խնդիրների շուրջ բողոքոի ակցիաներ են կազմակերպվում. վճարովի ավտոկանգառների դեմ են պայքարում, ապօրինի շինարարությունների դեմ, քաղաքապետարանի մոտ նստացույց են անում, մենք էլ պայքրում ենք, ուսման վճարների բարձրացման դեմ, քանի որ այն որոշ մարդկանց հարստացնելու նպատակ ունի միայն: Առանց  ուսման որակն ավելացնելու բարձրացնում են վարձավճարը: Ոչ գրադարաններն են ավելի լավը դառնում դրանից, ոչ որևէ այլ քայլեր է ձեռնարկվում ուսման որակը բարձրացնելու համար»:

Asekose.am-ի զրուցակիցը շեշտեց նաև, որ մարզերից եկող ուսանողների համար հատկապես, դա լուրջ խնդիր է դառնում` մեծ հարված հասցնելով ՀՀ քաղաքացիների փոքրիկ, հազիվ ծայրը ծայրին հասցնող բյուջեին:

Նանե Բագրատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more