▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բրյուսելը սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև». Զախարովա

«Շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք չեն եղել կարգավորման միջնորդ, որոնք ներդրումներ չեն ունեցել, որոնք չեն հասել գործնական արդյունքների:

Կարևոր է լսել Բաքվին և Երևանին, սա առանցքային է այս խնդրի դեպքում. պետք է լսել, լսել և գործել ի շահ երկու երկրների»,– այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հարցազրույցը Deutsche Welle-ին:

«Մենք հասկանում ենք, որ երկու կողմերը երբեմն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ, որ լինում են ծայրահեղ բարդ իրավիճակներ, սրացումներ: Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ կողմերը կարող են պայմանավորվել: Կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ և հիմք ստեղծելն է և աջակցելը փոխըմբռնմանը, այլ ոչ թե հակառակը»,- նշել է Զխարովան:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում «Եվրամիությունն ապակառուցողական նպատակներ ունի»:

«Բրյուսելում շահագրգռված չեն վստահություն ձևավորելու և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և հավելել․ «Բրյուսելում իրենց ոչ հմուտ, անդադար կերպով, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի ու Երևանի միջև»։

Զախարովան կոչ է արել հրաժարվել նման առճակատման սցենարից և հիշեցրել. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումները 2020 թ. աշնանը և 2022 թ. սեպտեմբերին դադարեցվել են հենց Ռուսաստանի ջանքերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more