Որն է Qnet-ը (ցանցային կեղծ մարկեթինգը)։ Ուշադրություն. Ցանցային կեղծ մարքեթինգի տարբերությունները օրինականից աննշան են, համարյա թե չեն երևում։ Այ հենց այս աննշան տարբերություններն էլ դառնում են շատերի սայթաքման պատճառ։
Այդ աննշան տարբերություններից մեկը այն է, որ դիստրիբյուտորը իր օգուտը ստանում է ոչ թե ապրանք վաճառելուց, այլ նոր մարդկանց ներգրավելուց։ Առաջին հայացքից սա դժվար է տեսնել, քանի որ նման կազմակերպությունները դա փորձում են քողազերծել։ Օրինակ վերջերս հանդիպեցինք նման կազմակերպության ներկայացուցիչներից մեկին և նա մի քանի անգամ հատուկ նշեց, որ իրենք գումար են վաստակում միայն վաճառքից և ոչ թե մարդկանց ներգրավելուց։ Բայց երբ վերլուծում եմ իր բացատրած սխեման պարզ երևում է, որ դու քո եկամուտը ստանում ես միայն այն դեպքում, երբ 2 մարդու վաճառել ես ապրանք և այդ 2 ՄԱՐԴԻԿ էլ յուրաքանչյուրը 2 այլ մարդկանց է վաճառել։ Այսինքն դու պետք է «վիզ» դնես վաճառել 2 հոգու ու հետո հոգ տանել, որ այդ 2-ն էլ ուրի 2 հոգու վաճառեն։ Ստացվում է, որ դու քո օգուտը ստանում ես 6-րդ ապրանքը վաճառելուց հետո միայն, ինչն էլ պարզ ցույց է տալիս, որ հակառակ այդ կազմակերպության պնդումներին իրենք քեզ վճարում են ոչ թե վաճառած ապրանքի համար, այլ իրենց բիզնես ցանց ներգրաված մարդկանց համար։
Հիմա կմտածեք, թե ինչ վատ բան կա այստեղ։ Ամենագլխավոր վատ բանն այն է, որ նրանք շահագործում են Ձեզ։ Նման սկզբունքով աշխատելով դու քո եկամուտը կամ ընդհանրապես չես ստանա, կամ էլ մի քանի ամիս հետո կստանաս։ 6 հոգու ինչ-որ ապրանք վաճառելը, որի մասին ինքը կյանքում չի լսել այնքան էլ հեշտ աշխատանք չէ և երկորդ դու անվճար վաճառում ես ինչ որ մեկի ապրանքը։ Ու եթե 5 հոգու կարողանաս վաճառել և 6-րդին չգտնես, ստացվում է որ իրենք քեզ անվճար օգտագործեցին՝ շահագործեցին ու դու չունեցար ոչ մի օգուտ։ Այնպես որ տեսնում ենք, որ այստեղ ոչ տրամաբանությունն է գործում ոչ էլ մաթեմատիկական տարրական գիտելիքները։ Խնդրում եմ մի մոռացեք, որ ձեր մշտական եկամուտը ստանալու եք միմիայն այն դեպքում, երբ այս բուրգը գնալով զարգանա։ Այսինք առաջին 6 ապրանքը միայն սկիզբն է՝ առաջին «աշխատավարձը»։ Եթե ուզում եմ դա լինի կանոնավոր, ապա անհրաժեշտ է շատացնել գնողներին։
Իսկ մյուս վատ բանն այն է, որ նրաք քեզ խաբում են։ Իրականում դու չես կարող իրենց խոսք տված գումարը վաստակես մարդահաշվով։ Եթե հաշվես իրենց մշակած մեխանիզմով, ապա կպարզես, որ իրենց առաջարկած տարբերակը սուտ Է, քանի որ չի համապատասխանում ճշմարտությանը։ Նրանց հաշվարկով դու ստանում ես այնպիսի թիվ, որը գերազանցում է մեր մոլորակի բնակիչների թիվը:
Նորմալ երկրներում նման բիզնեսը համարվում է բավականին լուրջ հանցագործություն։ Օրինակ ԱՄՆ-ում FBI-ը այս սկզբունքով գործող կազմակերպություններին և ֆիրմաներին որակավորում է որպես կեղծ և սուտ և հետապնդվում են օրենքով։
Սակայն հարկավոր է նշել, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են նման կերպով նորմալ գումար վաստակել։ Այսինքն, որքան էլ որ արգելված է նման բիզնեսը ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, երրորդ աշխարհի երկրներում կան հարյուրավոր մարդիկ, ովքեր հաջողվում են այս բիզնեսում։ Հարցն այն է, թե ի՞նչ հիմքեր ունես վստահ լինելու, որ դու էլ կհաջողվես։ Միայն էնտուզիազմը և գումար վաստակելու ցանկությունը հավատա շատ քիչ է։
Եթե այս ամենը քննելուց հետո պարզ է դառնում, որ կարող ես սկսել նման բիզնես, ապա անպայման քննիր վեր թվարկված հարցերը:
Հետագայում «Մենք» երիտասարդական շարժումը հանդես կգա պահանջով: