▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ ներողություն հայցել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ Ռոբերտ Արզումանյան

«Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև․ 

«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն,

ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Որքան էլ, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:

Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» հանդիպման ժամանակ թիմերի մարզիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Եղիշե Մելիքյանը վիճել են եւ հարվածել իրար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more